Ակումբի քարտուղարության տեղեկացմամբ` Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Սերգեյ Բուլատովը: Պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով: 45-ամյա մասնագետը նախկինում մարզել է Բրյանսկի «Դինամոն», Աստրախանի «Վոլգար-Գազպրոմը», Եկատերինբուրգի «ՈՒրալը», Յարոսլավլի «Շիննիկը», Կուրսկի «Ավանգարդը»: Նրա մարզած վերջին թիմը եղել է «Սախալինը»: Մինչ Բուլատովի նշանակումը «Արարատը» մարզել է Արկադի Իմրեկովը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ